Dr.Click կայքում օգտագործվում են cookie-ներ՝ պատշաճ օգտագործման փորձ ապահովելու համար։ Ստացված տեղեկությունն այլ նպատակով չի օգտագործվում։
Ի՞նչ է cookie-ն։
Cookie-ն տեղեկատվության փոքր ֆայլ է, որն ավտոմատ տեղադրվում է օգտատերերի համակարգիչներում և շարժական սարքերում՝ կայքեր մուտք գործելիս։ Dr.Click կայքը cookie-ներ օգտագործում է միայն մեկ աշխատաշրջանի ընթացքում, մասնավորապես՝
Լեզուն պահպանելու համար։
Միավորը պահպանելու համար։
Մուտքի սարքի տեսակը պահպանելու համար։
Հարցաթերթիկներ ցուցադրելու համար։
Cookie-ների միջոցով տվյալների հավաքագրումը կատարվում է այս տեսակի գործիքների համար ստանդարտացված անվտանգության ընթացակարգերով և գործելակերպով։
Կա՞ն cookie-ների այլ տեսակներ։
Բացի վերոնշյալ՝ Dr.Click կայքին հատուկ cookie-ներից, օգտագործում ենք նաև՝
Google Analytics-ի սահմանած cookie-ները տվյալներն ուղարկում են միայն այն սերվերին, որտեղ տեղադրված է դոմենը, ինչի հետևանքով դրանք այդ դոմենի սեփականությունն են։
Այս տվյալները չեն կարող փոփոխվել կամ վերականգնվել որևէ այլ ծառայության կամ դոմենի կողմից։
Այս միջոցներով ստացված տեղեկությունները չեն թույլ տալիս օգտատերերի IP հասցեների մակարդակով կապ հաստատել անձնական տվյալները ստուգելու նպատակով։
Google Analytics-ի կողմից տվյալների հավաքագրման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կարող եք տեսնել այս էջում։
Սոցիալական ցանցերի cookie-ներ
Բովանդակության տարածման համար օգտագործվում են նաև սոցիալական ցանցերի, մասնավորապես Facebook-ի cookie-ները։
Facebook-ի տվյալների մշակման և cookie-ների քաղաքականության մասին տեղեկությունը կարող եք տեսնել այս էջում։
Անհատականացման cookie-ներ
Օգտագործվում են նաև cookie-ներ, որոնք պահում են օգտատիրոջ՝ կայքի ցուցադրման և օգտագործման նախընտրություններին վերաբերող տվյալները, օրինակ՝ տեղադրության հասանելիությունը թույլատրելը կամ արգելափակելը։
Cookie-ները և Ձեր զննարկիչը
Զննարկիչների մեծ մասը կարգավորված է cookie-ներ ընդունելու համար, թեև հնարավոր է զննարկիչը կարգավորել՝ բոլոր cookie-ները մերժելու (տես ստորև) կամ cookie ուղարկվելու մասին տեղեկացնելու համար։
Օգտատերը կարող է կարգավորել զննարկիչը, որպեսզի տեղեկացնի յուրաքանչյուր cookie ստանալիս կամ անջատի դրանց ընդունումը։ Սակայն զգուշացնում ենք, որ դա կարող է մասամբ ազդել կայքի որոշ գործառույթների օգտագործման վրա՝ առանց բարելավված և անհատականացված զննարկման։
Եթե Ձեր զննարկչի գաղտնիության կարգավորումը «Բարձր» է, որոշ գործառույթներ հասանելի չեն լինի, և հնարավոր է՝ չկարողանաք ամբողջությամբ օգտագործել մեր կայքերի կամ հավելվածների բոլոր գործառույթները։ Դա լուծելու համար մեր ինտերնետային հասցեն ավելացրեք զննարկչի գաղտնիության կարգավորումների թույլատրված կայքերի ցանկում։
Dr.Click-ն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ, առանց նախնական ծանուցման և անմիջական ուժով, մասամբ կամ ամբողջությամբ փոփոխել, լրացնել կամ չեղարկել cookie-ների այս քաղաքականությունը։
Սակայն երբ cookie-ների վերաբերյալ օգտատիրոջ համար էական փոփոխություններ կատարվեն, այդ տեղեկությունը կտեսնեք, որպեսզի կախված cookie-ի տեսակից կարողանաք ծանոթանալ տեղեկությանը և/կամ համաձայնել դրա օգտագործմանն ու պահպանմանը։
Ինչպե՞ս փոխել cookie-ների նախընտրությունները։
Dr.Click կայքում cookie-ների նախընտրությունները կարող եք փոխել առաջին մուտքի ժամանակ։